Ամերիկյան քաղաքի քաղաքապետ է ընտրվել 3-ամյա փոքրիկը (լուսանկարներ)

13:01 • 07.08.15

Ամերիկյան փոքր Դորսեթ քաղաքում (Մինեսոտա նահանգ), որտեղ ապրում է 22 մարդ, անցկացվել են քաղաքապետի հերթական ընտրությունները։ Համաձայն արդյունքների՝ նոր քաղաքապետ է ընտրվել 3-ամյա Ջեյմս Թաֆթսը։

 

Նշվում է, որ նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետը, փոխանցում է Лента-ն։ 

 

Թաֆթսն այդ պաշտոնում փոխարինել է իր 6-ամյա եղբորը, ով քաղաքապետ էր ընտրվել 2 տարի ժամկետով։ Ընտրությունների օրը սկսնակ «քաղաքական գործիչն» ընտրողներին խոստացել է հաղթելու դեպքում նրանց պաղպաղակ հյուրասիրել։

 

Թաֆթսի մայրը պատմել է, որ Ջեյմսը շատ հուզված է եղել, երբ հասկացել է, որ հաղթել է։ Նա նաև նշել է, որ երեխան մեծ ջանքեր է ներդրել այդ պաշտոնը ստանալու համար, սակայն հետագայում նա չի պատրաստվում շարունակել քաղաքական գործչի կարիերան, այլ մտադիր է ձկնորս դառնալ։

 

Նշենք, որ ընտրությունները ձևական բնույթ են կրում։

 

James Tufts has become the country's youngest Mayor in the town of Dorset, Minnesota

Keeping it in the family: James is taking over the position after his brother Robert, six, (left) who served two terms

Outgoing Mayor Robert, six, gives a speech to the crowd

Campaign: James' proud mum Emma said his winning campaign consisted of talking to people in town

Excited: Despite a very successful career in politics at an early age, James would like to be a fisherman