ԻՊ-ի զինյալները Սիրիայի կենտրոնից 230 մարդու են առևանգել

19:58 • 07.08.15

Սիրիայի կենտրոնական հատվածում «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականները 230 խաղաղ բնակչի են առևանգել Էլ-Քարյաթյան քաղաքից, որը ջիհադականները  վերջերս  են գրավել սիրիական կառավարական բանակի դեմ մարտերի ժամանակ:  Deutsche Welle-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 7-ին  տեղեկացրել է Լոնդոնում գործող «Սիրիայի մարդու իրավունքների  կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը:


Պատանդների թվում 60 քրիստոնյա կա: Սիրիայի կառավարական աղբյուրներն իրենց հերթին, հայտնում են, որ պատանդների թվում 45 կին և 19 երեխա կա: Իրավապաշտպանների խոսքով` զինյալները հատուկ նպատակով անցնում էին քաղաքով և պատանդ վերցնում խաղաղ բնակիչներին` ըստ ցուցակների` ընտրելով «սիրիական ռեժիմի հետ համագործակցողներին»:


Էլ-Քարյաթյան քաղաքը գտնվում է ԻՊ-ի ահաբեկիչների դիրքերի և Հոմսի սահմանագծին: