Հյուսիսային Կորեայում ժամացույցի սլաքները 30 րոպեով հետ կտան, որպեսզի ժամանակը տարբերվի ճապոնականից

11:07 • 07.08.15

ԿԺԴՀ-ն մեկ շաբաթից կանցնի ժամանակային նոր ստանդարտի՝ ժամացույցի սլաքները ողջ երկրով 30 րոպե հետ տանելով, գրում է ТАСС-ը:

 

Այդկերպ երկրում մտադիր են նշել ճապոնական օկուպացիայից ազատագրման 70-ամյակը:

 

Նոր ստանդարտը համապատասխանում է իրական աստղագիտական ժամանակին և կտարբերվի Ճապոնիայի ժամանակից:

 

«Ճապոնացի իմպերիալիստներն աններելի հանցագործություններ են կատարել՝ Կորեային զրկելով անգամ իր սեփական ժամանակից»,- ասված է Կորեայի հեռագրային կենտրոնական գործակալության հաղորդագրությունում:

 

Կորեական թերակղզին ճապոնական օկուպացիայի տակ է եղել 1910-ից մինչև 1945 թվականը: Այդ ժամանակ իշխանությունները ողջ Կորեայի համար ճապոնական ժամանակ են հաստատել, որով մինչ օրս ապրում են Հյուսիսային և Հարավային Կորեաներում: