Մոսկովյան սրճարանում կովկասցիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, կա տուժած

10:15 • 07.08.15

Լուսանկարը՝ mosday.ru-ի


Մոսկովյան սրճարաններից մեկում հինգշաբթի երեկոյան վեճ է տեղի ունեցել հաստատության ղեկավարության և մի խումբ կովկասցիների միջև, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

 

Վեճից հետո ձերբակալվել է 8 մարդ, մասնակիցներից մեկը ստացել է հրազենային վնասվածք։ Աղբյուրը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, կռիվը սկսվել է նախկինում ծագած վեճից։

 

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վեճ, որը վերաճել է ծեծկռտուքի։ Տղամարդկանցից մեկին հասցվել է հրազենային վնասվածք ոտքի շրջանում։ Դեպքի վայր են կանչվել բժիշկները։ Տաք հետքերով ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 8 մարդու»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հայտարարությունում։

 

Հարուցվել է քրեական գործ։