Խաղաղ օվկիանոսում սուզանավի մեջ 181.000.000 դոլարի կոկաին է հայտնաբերվել

11:51 • 07.08.15

ԱՄՆ-ի առափնյա անվտանգության ծառայությունը Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հայտնաբերել է սուզանավի նման ինքնաշեն նավ, որում եղել է 181 մլն դոլարի կոկաին:

 

Ինչպես նշում է CNN-ը, կասկածելի նավը նկատվել է ԱՄՆ-ի օդուժի կողմից հուլիսի 18-ին: Այդ ժամանակ թմրանյութ տեղափոխող սուզանավը եղել է Մեքսիկայի ափերից մոտ 300 կմ հեռավորության վրա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ դրանում հայտնաբերվել է 8 տոննա կոկաին: Հայտնի է, որ առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցներն առգրավել են 6 տոննա կոկաինը, մինչդեռ մնացած 2 տոննան նավի հետ սուզվել է օվկիանոսի հատակը: