Պակիստանում ջրհեղեղներից ավելի քան 1 մլն մարդ է տուժել. կա հարյուրից ավելի զոհ (տեսանյութ)
Պակիստանի տարածքում արդեն 3 շաբաթ չընդհատվող տեղատարափ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել, որոնց հետևանքով տուժել է 1 մլն-ից ավելի մարդ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 166-ի:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեղատարափ անձրևներն ու ջրհեղեղները Պակիստանի տարածքով մեկ քանդել են 8.471 տուն ու ջրի տակ առել 2.976 գյուղ:
Հայտնի է, որ կործանարար ջրհեղեղներից տուժել են նաև հարևան երկրները` մասնավորապես Մյանման ու Հնդկաստանը, որտեղ գրանցվել է 210 և, համապատասխանաբար, 150 զոհ:










