Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է առնվազն 400 մարդ

08:36 • 07.08.15

Քաբուլում ականապատ բեռնատարի պայթյունի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, վնասվածքներ է ստացել մոտ 400 մարդ, հաղորդում է РИА Новости-ն։

 

Երկրի առողջապահության նախարարության աշխատակից Վահիդուլա Մայարը հայտնել է, որ տուժածների մեծ մասը ստացել են թեթև վնասվածքներ՝ ապակիների մասնիկներից։

 

Զոհերի մասին տեղեկությունները հակասական են։ Reuters գործակալությունը հայտնում է 15 զոհի մասին, այլ լրատվամիջոցներ՝ 7-8 զոհի մասին։

 

Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի Շահ Շահիդ թաղամասում։ Ենթադրաբար՝ ահաբեկչության թիրախն է եղել Պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը։ Պայթյունը վնասել է մի քանի շինություն, դրանց փլատակների տակ կարող են մարդիկ գտնվել։