Ռուսական լրատվամիջոցները հայտնել են պատժամիջոցների տակ հայտնված մթերքների ոչնչացման տոկոսը (լուսանկարներ)
2015 թվականի սկզբից ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը կարողացել է հայտնաբերել Ղազախստանի և Բելառուսի սահմաններով Ռուսաստան ներկրվող արգելված մթերքների միայն 20 տոկոսը, գրում է Известия-ն:
Ընդհանուր առմամբ, իրականացվել է պատժամիջոցների տակ հայտնված մթերքների ներմուծման 283 փորձ:
Նշվում է, որ ստացվում է կանգնեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային միության երկրներից ներմուծվող մաքսանենգ ապրանքի միայն փոքր մասնաբաժինը: Այդ պետությունների հետ վարչական սահմաններին չկա մաքսային հսկողություն, ստուգումներ անցկացնում են միայն «Ռոսսելխոզնադզոր»-ի անցակետերը, որոնք այնքան էլ շատ չեն. վեցը՝ Բելառուսի հետ սահմանին, 35-ը՝ Ղազախստանի: Այդ առնչությամբ «Ռոսսելխոզնադզոր»-ը քննարկում է ստուգման կետերի ավելացման հարցը։
2015 թվականի սկզբից «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները ստուգել են 576 հազար տոննա ընդհանուր քաշով մթերքի 66 հազար խմբաքանակ, որից արգելվել է ներմուծել ընդհանուր 3,5 հազար տոննա քաշով 283 խմբաքանակ։
Համաձայն ՌԴ նախագահի 2015-ի հուլիսի 29-ի հրամանագրի՝ այն ապրանքները, որոնք կեղծ հավաստագրերով ներմուծվել են Եվրամիությունից՝ ենթակա են ոչնչացման։














