Բանգլադեշում այս տարվա սկզբից արդեն չորրորդ բլոգերն է սպանվել

10:26 • 08.08.15

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում անհայտ անձինք՝ զինված մեծ թրերով, սպանել են բլոգեր Նիլոյ Նիլին, ով հանդես էր գալիս իսլամիզմի և արմատականության դեմ, գրում է BBC News-ը։

 

Բլոգերի վրա հարձակումը տեղի է ունեցել քաղաքի հարավում գտնվող իր տանը։

 

Հարձակվողները երկար ժամանակ հետևել են բլոգերի գործունեությանը, հայտնել են տեղի ակտիվիստական կազմակերպությունից։

 

Նա հիմնականում հանդես էր գալիս արմատականության գաղափարների դեմ և բարձրաձայնում էր փոքրամասնությունների իրավունքների մասին։

 

Ոստիկանությունից հայտնել են, որ 6 հոգուց բաղկացած խումբը ներխուժել է նրա բնակարան և դաժանաբար սպանել նրան, որն արդեն չորրորդ նմանատիպ դեպքն է այս տարվա սկզբից։