Անկարայում ադրբեջանցի զինյալ է ձերբակալվել

16:16 • 12.08.15

Անկարայում ձերբակալվել է 49-ամյա ադրբեջանցի Բաքիր Գալիբովը, որը մտադրվել էր միանալ Սիրիայում կռվող զինյալներին:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Գալիբովը ձերբակալվել է Թուրքիայի մայրաքաղաքի Էսենբողա օդանավակայանում:

 

Այսօր նա արտաքսվելու է երկրից:

 

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակում աշխարհի 75 երկրներից մոտ 2.000 զինյալների  երկրից արտաքսելու մասին: