Չինաստանի ավիաընկերություններն ամենաճշտապահ ավիափոխադրողների ցանկում ստորին հորիզոնականներ են զբաղեցրել

17:00 • 12.08.15

Չինաստանի խոշոր ավիաընկերություններն ամենաճշտապահ ավիափոխադրողների ցանկում ստորին հորիզոնականներ են զբաղեցրել։ Այդ մասին ասված է Civil Aviation Data Analysis չինական ընկերության կողմից պատրաստված ավիաընկերությունների վարկանիշում, գրում է ТАСС-ը։

 

Հետազոտության հեղինակները գնահատել են աշխարհի 103 միջազգային ավիափոխադրողների արդյունավետությունը, և նրանց ուսումնասիրության արդյունքները Չինաստանի համար բավական անբարենպաստ են եղել: Չինաստանի խոշոր ավիաընկերությունների եռյակը՝ China Southern Airlines-ը, Air China-ն և China Eastern Airlines-ը, հայտնվել են ցանկի ստորին հատվածում:

 

Ամենալավ արդյունքները ցույց է տվել China Southern Airlines-ը, այդ ավիաընկերության ինքնաթիռները ճիշտ ժամանակին են մեկնել և ժամանել 70,45 տոկոս դեպքում, ինչը թույլ է տվել նրան զբաղեցնել 86-րդ տեղը:

 

Մեկ այլ ոչ ուրախալի փաստ է եղել այն, որ ոչ մի չինական ավիափոխադրողի չի հաջողվել հայտնվել առաջին հիսուն հորիզոնականում: Ամենալավ արդյունքները ցույց են տվել Okay Airways և Shandong Airlines ընկերությունները՝ զբաղեցնելով 80-րդ և 81-րդ հորիզոնականները։

 

China Daily թերթը նշում է, որ Չինաստանը միշտ չէ նման արդյունքներ ցույց տվել: Մինչև 2009 թվականը չինական ավիաընկերությունների միջինը մինչև 80 տոկոս չվերթները ժամանակին են եղել: Այնուհետև այդ ցուցանիշը սկսել է նվազել՝ հասնելով մինչև ներկայիս 68,37 տոկոսի։