Սաակաշվիլին Օդեսայի շրջանային խորհրդի ղեկավարին «գող ու հանցագործ» է անվանել
Օդեսայի շրջանային խորհրդի նախագահության նիստի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել։ Շրջանային խորհրդին պատկանող օբյեկտների սեփականաշնորհման հետ կապված հարցերի քննարկման ժամանակ ներս է մտել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին և խորհրդի ղեկավարին և ևս մի պատգամավորի «գող ու հանցագործ» անվանել՝ նշելով, որ նրանք բոլորը «նստելու են», փոխանցում է Обозреватель-ը
Շրջանային խորհրդի մամուլի ծառայությունը նիստն անվանել է «բավականին կարճ, սակայն զգացմունքային»։
Խորհրդի ղեկավար Միխայիլ Շմուշկովիչը հայտնել է, որ հարցերի քննարկման ժամանակ հնչեցվել է առաջարկություն օբյեկտների սեփականաշնորհման լիազորությունը, որը պատկանում է շրջանային խորհրդին, փոխանցել շրջանային պետական վարչակազմին։
Պատգամավորներին ներկայացվել է 2 տարբերակ. մեկը, որը մշակել է Շմուշկովիչը, մյուսը՝ շրջանային վարչակազմը։ Ընդ որում՝ շրջանային խորհրդում նշում են, որ որոշման նախագծերը շատ են տարբերվում միմյանցից։










