Իսպանացուն ձերբակալել են ԻՊ-ի խորհրդանիշներով հագուստ վաճառելու համար
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ «Իսլամական պետություն» խմբավորման խորհրդանիշներով հագուստ վաճառելու համար։ Վերնաշապիկների վրա պատկերված են եղել բրիտանացի գերիները՝ իրենց մահապատժից վայրկյաններ առաջ, գրում է gazeta.ru-ն:
Իսպանիայի քաղաքացին, որի անունը դեռ չի հրապարակվել, ձերբակալվել է հատուկ գործողության ժամանակ՝ Իսպանիայի հյուսիսում գտնվող Նարոն քաղաքում:
Նա ԻՊ-ի և այլ իսլամիստական խմբավորումների խորհրդանիշներով հագուստը, այդ թվում՝ և մանկական, վաճառել է իր խանութում, ինչպես նաև՝ համացանցի միջոցով։
Իսպանացին մեղադրվում է համացանցով իսլամիստական քարոզչություն տարածելու համար։










