Սիրիական բանակի օդային հարվածների հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել. իրավապաշտպաններ
Ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել Դամասկոսից ոչ հեռու ապստամբների դիրքերին սիրիական կառավարական ուժերի հասցրած օդային հարվածների հետևանքով: Այդ մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օդային հարվածներն իրականացվել են այն օրը, երբ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է սիրիական կառավարությանն Արևելյան Ղուտա շրջանում ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։
Իրավապաշտպանների տվյալներով՝ տարեսկզբից օդային հարվածների հետևանքով մահացել է մոտ 500 խաղաղ բնակիչ, ընդ որում՝ հարվածները հասցվել են նաև մզկիթների և շուկաների ուղղությամբ:
Բացի այդ, Amnesty-ն մեղադրել է Արևելյան Ղուտայում գտնվող ապստամբներին անկանոն ռմբակոծության համար, ինչը նույնպես ռազմական հանցագործություն է:










