Թուրքիայի հարավ-արևելքում նռնակի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության անդամները հարձակվել են առաջապահ ուղեկալի վրա, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, նռնակի պայթյունի հետևանքով զոհվել է մեկ թուրք զինծառայող և երկու քուրդ:
Ինչպես հայտնել են անվտանգության ուժերում, հարձակումը տեղի է ունեցել Դիարբեքիր քաղաքի մոտ:
Առնվազն ևս չորս զինծառայող և մեկ անվտանգության աշխատակից ստացել են վնասվածքներ:










