Ավտովթար Երասխ գյուղում. կա մեկ զոհ 8 վիրավոր, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)

09:52 • 13.08.15

Թարմացված

10.53


Այսօր առավոտյան  Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:


Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի,  Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոնների  շտապօգնության 5 բրիգադ: Արարատի բժշկական կենտրոն են ուղարկվել  լրացուցիչ մասնագիտական խմբեր` մասնավորապես վիրաբույժներ Արտաշատի և Վեդու բժշկական կենտրոններից : 


Ժամը 10:00-ի դրությամբ ութը վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, մեկը Վեդու ԲԿ: Կա մեկ զոհ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժշկական ցուցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանցից մեկի տեղափոխումը մայրաքաղաքի մասնագիտացած բժշկական կենտրոն:


Մյուս տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն տեղում:  Տուժածների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 


Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 13-ին՝ ժամը 08.25-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կան մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները տեղափոխվել են Արարատի ԲԿ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

՛

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի