Հալեպի Համիդիե շրջանում հայ է վիրավորվել

17:13 • 13.08.15

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի Համիդիե շրջանում դեպի համալսարան տանող ավտոբուսի վրա ընկած հրթիռի հետևանքով հայ է վիրավորվել։

 

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, վիրավորը Կարպիս Հաբեշյանն է։ Նա տեղափոխվել է հիվանդանոց և, բարեբախտաբար, վիճակը մտահոգիչ չէ։

 

Հիշեցնենք, որ օրերս Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զաբադանի շրջանում շարունակվող բախումների հետևանքով զոհվել է սիրիական բանակի հայ զինծառայող Հաբեթ Մանուկի Աբրիկյանը:

 

Հալեպի բնակիչների վիճակը վատացնում է նաև օրեր շարունակ ջրի բացակայությունը: Ջրի և էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներն ամռան տապին բնակիչների կյանքն անտանելի են դարձնում: