ԱՄՆ-ն պետք է դիտարկի Իրաք զորք մտցնելու հնարավորությունը` ԻՊ-ի դեմ պայքարի համար. ամերիկացի գեներալ
ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ռեյմոնդ Օդիերնոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է քննարկի Իրաք զորք մտցնելու հնարավորությունը, եթե «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի առկա միջոցները հաջողություն չունենան:
«Եթե առաջիկա մի քանի ամսում տեսնենք, որ առաջընթացի չենք հասնում, հաստատապես պետք քննարկենք մեր զինվորներին Իրաք մտցնելու հավանականությունը», - ամերիկացի գեներալի խոսքը մեջբերում է CNN-ը:
Նրա խոսքով` այդ միջոցը պետք է ներկայացվի Նախագահին:










