Ավստրալիայում հետաքննում են ԻՊ-ի կազմած «ոչնչացման ցանկը»

09:31 • 13.08.15

Ավստրալիայի քննիչները զբաղվում են «ոչնչացման ցանկի» ուսումնասիրությամբ, որը ենթադրաբար համացանցում է տեղադրել «Իսլամական պետություն» խմբավորումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ցանկում առնվազն ութ ավստրալացու և ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաների ազգանուններ կան:

 

Ավստրալացի պաշտոնատար անձանցից մեկը, ում ազգանունը կա ցանկում, խորհրդարանական է:

 

Ցանկը համացանցում տեղադրել է հաքերների խումբը, որը պնդում է, որ անմիջական կապ ունի ԻՊ-ի հետ:

 

Ամբողջ ցանկը ներառում է 1500 ազգանուն: Ինչպես հաղորդվում է՝ ջիհադականները կոչ են անում հարձակումներ գործել այդ մարդկանց վրա:

 

Ցանկում Սիրիայում և Իրաքում գործող խմբավորման դեմ պայքարող արևմտյան երկրների պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների հեռախոսներն են, գաղտնաբառերը և տան հասցներեը:

 

Ավստրալիայի արդարադատության նախարար Մայքլ Կինանի խոսքով՝ իր գերատեսչությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովի մարդկանց անվտանգությունը, որոնց անունները հայտնվել են ցանկում: