Կալիֆորնիայում բանտային անկարգությունների ժամանակ սպանվել է ամենավտանգավոր կալանավորներից մեկը

17:32 • 13.08.15

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆոլսոմ քաղաքի «Սակրամենտո» բանտում անկարգությունների ընթացքում մահացել է կալանավորներից մեկը։ Հիվանդանոց է տեղափոխվել ևս 11 մարդ, փոխանցում է Лента-ն։

 

Մահացածը 71-ամյա Հյուգո Պինելն է, ում անվանում էին «Կալիֆորնիայի բանտային համակարգում ամենավտանգավոր մարդը»։

 

Հաղորդվում է, որ նա մտերիմ է եղել Ջորջ Ջեքսոնի հետ, ով եղել է աֆրոամերիկյան բանտային ձախակողմյան ծայրահեղական «Սև պարտիզանական ընտանիք» խմբավորման կազմակերպիչը։

 

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին բանտի բակում։ Անկարգություններին մասնակցել է 70 կալանավոր։ Բանտի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Անկարգությունների պատճառները պարզվում են։ Չի բացառվում, որ գլխավոր նպատակը եղել է Պինելի սպանությունը։