Չինաստանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
Չինաստանի Տյանցզին քաղաքում երկու պայթյուններից առաջացած հրդեհի մարման ժամանակ 9 հրշեջ է զոհվել, գրում է Лента-ն՝ հղում անելով Չինաստանի պետական հեռուստատեսությանը։
Մինչ այդ, աղբյուրները հայտնում էին, որ քիմիկատների պայթյունի վայրում կորցրել են կապը 36 հրշեջների հետ։
Զոհերի ընդհանուր թիվը 42 է, տուժածներինը՝ մոտ 400։
Ներկայում հիմնական հրդեհը չեզոքացվել է։ Հրշեջների աշխատանքը բարդացրել է ջրի օգտագործման անհնարինությունը, քանի որ դա կարող էր անկանխատեսելի քիմիական ռեակցիա առաջացնել։ Այդ պատճառով էլ իշխանությունները որոշել էին, որ անհրաժեշտ է թողնել այրվող նյութերը հրդեհվեն մինչև վերջ։
Իշխանությունները տարհանել են բնակիչներին և լրագրողներին հրդեհի վայրից 10 կմ հեռու։










