10% CashBack Քարֆուրում՝ Կոնվերս Բանկից
Կոնվերս Բանկը շարունակում է իր 10% CashBack ակցիան Քարֆուր հիպերմարքեթում նպաստելով անկանխիկ սպառման խրախուսմանը:
Հուլիսից դեկտեմբեր ամիսներին ամեն ուրբաթ, Քարֆուր հիպերմարքեթում Կոնվերս Բանկի քարտապաններն ունեն հնարավորություն ստանալու 10% CashBack իրենց կատարված բոլոր գնումների դիմաց: Ելնելով ակցիայի պայմաններից Քարֆուր հիպերմարքեթում գումարը վճարային քարտից գանձվում է գործարքի կատարման պահին ամբողջությամբ, սակայն հաջորդ ամիս վերջինիս 10%-ը վերադարձվում է քարտապանին:
CashBack ակցիայի մեկնարկման օրից սկսած (2015թ. մարտի 13-ից) նշված ակցիան մեծ հետաքրքություն առաջացրեց Կոնվերս Բանկի և Քարֆուր հիպերմարքեթի հաճախորդների մոտ և շարունակում է ակտիվ կերպով խրախուսել քարտապաններին ամենօրյա գնումներ կատարելու հարցում նմանատիպ հաճելի անակնկալներ մատուցելով:
«Ելնելով CashBack ակցիայի ՝ «Թույլ տուր քեզ ավելին Կոնվերս Բանկի հետ» կարգախոսից, Կոնվերս բանկը շարունակելով իր քարտապանների համար նախատեսված անակնկալների շարքը, իր առջև առաջնային նպատակ է դնում խրախուսել անկանխիկ սպառումը և նոր հնարավորություններ ընձեռել իր հաճախորդներին»,- նշում է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Նաև նշենք, որ CashBack ակցիան գործելու է, Երևան Մոլի՝ Քարֆուր հիպերմարքեթում ամեն ուրբաթ մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը նեռարյալ և Կոնվերս Բանկի քարտապաններին սպասվելու են հետաքրքիր և հաճելի անակնկալներ: Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ benefits.conversebank.am կայքում:










