Հունաստանը լրացուցիչ ուժեր է ուղարկել ներգաղթյալների հետ կապված իրավիճակը կայունացնելու համար
Հունաստանի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ուղարկել Կոս կղզում գտնվող ոստիկաններին օգնելու համար: Կղզում արդեն քանի օր է՝ աճում է լարվածությունը ներգաղթյալների և ուժային կառույցների աշխատակիցների միջև, գրում է gazeta.ru-ն։
Կղզու ղեկավար Գեորգոս Կիպրիցիսն ավելի վաղ կառավարությունից խնդրել էր տեղափոխել կղզի ժամանող հարյուրավոր ներգաղթյալներին։
Ներգաղթյալների մի մասն արդեն բախվել է ոստիկանության հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել փախստականներին ցրելու համար, ովքեր պահանջում էին իրենց սնունդ և ապաստան տրամադրել:










