ՌԴ ՔԿ-ն հաստատել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի փոխանցումը Հայաստանի դատարանին

15:03 • 13.08.15

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հաստատել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Հայաստանի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը փոխանցվել է Հայաստանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Պերմյակովին ՀՀ 7 քաղաքացիների սպանության համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ նրա նկատմամբ քրեական գործը 29.08.1997-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերի վերաբերյալ իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագրի հիման վրա ուղարկվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, որոնք կկայացնեն համապատասխան որոշում»,- հինգշաբթի օրը հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

 

Հիշեցնենք, որ Պերմյակովը երեկ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության և ապօրինի զենք կրելու համար: