Լսելով՝ ինչպես են երեխաները ծիծաղում ծերունու տան վրա, երիտասարդը որոշել է օգնել (լուսանկարներ)
Ամերիկյան Union Pacific Railroad երկաթուղային ընկերության տեսուչ Ջոշ Սայգանիկը մի օր աշխատելիս լսել է, թե ինչպես են երեխաները ծիծաղում 75-ամյա Լեոնարդ Բուլոկի տան վրա, նա որոշել է օգնել Բուլոկին, գրում է fishki.net-ը:
Սայգանիկը լսել է, թե ինչպես են երեխաներն ասում. «Միայն նայեք այս զզվելի տանը: Այն արդեն այրելու ժամանակն է»: Այդ ժամանակ նա Facebook-ում կոչ է գրել կամավորներին, որպեսզի նրանք օգնեն իրեն վերականգնել այդ տունը։
«Մի քանի շաբաթ առաջ աշխատելիս ես լսեցի, թե ինչ էին խոսում երկու դեռահասներ՝ անցնելով ծեր մարդու տան մոտով… Նրանք այնքան բարձր ասացին, որ անգամ ես դա լսեցի. «Միայն նայեք այս զզվելի տանը: Այն արդեն այրելու ժամանակն է»… Այդ պատճառով ես ձեզ բոլորին խնդրում եմ՝ ով պատրաստ է օգնել, ձեր ժամանակը հատկացրեք այդ մարդու տունը ներկելու համար»,- գրել է նա։
Մարդկանց արձագանքը գերազանցել է Սայգանիկի բոլոր սպասումները: Մարդիկ ժամանել են երկրի բոլոր անկյուններից, անգամ՝ Կալիֆորնիայից և Տեխասից:
«95 կամավորից հետո ես դադարեցի հաշվել: Ես լցված էի մարդկանց հանդեպ հարգանքով, ովքեր պատրաստ էին օգնել նրանց, ովքեր ավելի քիչ ունեն, քան իրենք»,- ասել է նա:















