Ճապոնիայում Օբոն տոնի առաջին օրը գոյացել են 45 կմ երկարությամբ խցանումներ

09:52 • 13.08.15
Օբոն տոնի հետ կապված արձակուրդների առաջին իսկ օրը Ճապոնիայում գոյացել են 45 կմ երկարություն ունեցող խցանումներ, ինչի մասին տեղեկացնում է korrespondent.ru-ն։
 
 

Տոնը տևում է 3 օր։ Ճապոնացիները համարում են, որ այդ օրերին մահացած հարազատների հոգիները վերադառնում են աշխարհ և այցելում իրենց հարազատներին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տասնյակ կիլոմետրեր ձգվող խցանումները գոյացել են Ճապոնիայի հյուսիս-արևելյան հատվածում, ինչպես նաև հարավային Կյուսյու կղզում։



Նշվում է, որ նմանատիպ խցանումներ են սպասվում նաև օգոստոսի 15-16-ը։