ԱՄՆ նախկին նախագահի մոտ քաղցկեղ են ախտորոշել

09:27 • 13.08.15

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը հիվանդ է լյարդի քաղցկեղով: Մետաստազներ են հայտնաբերվել նաև մարմնի այլ հատվածներում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Ըստ տարածված տեղեկությունների՝ քաղցկեղը հայտնաբերվել է վերջերս։

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քարտերին առողջություն է մաղթել:


«Միշելն ու ես մեր լավագույն մաղթանքներն ենք հղում նախագահ Քարտերին և մաղթում, որ նա արագ և լիովին ապաքինվի»,- հայտարարել է Օբաման:



Քարտերը հաղորդել է, որ առաջիկայում Ջորջիա նահանգի Ատլանտայի հիվանդանոցում կսկսի բուժումը։