ԱՊՀ արժութային շուկայի մասին համաձայնագիրը թույլ կտա հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով. Մեդվեդև

16:35 • 13.08.15

ԱՊՀ երկրների միջև ինտեգրված արժութային շուկայի մասին համաձայնագրի վավերացումը թույլ կտա առավել համաձայնեցված արժութային քաղաքականություն վարել, արժույթի վաճառքից և գնումից փոխարժեքի տարբերությունների վրա միջոցներ չծախսել: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Այն մասին, որ ԱՊՀ-ի անդամ երկրներին հարկավոր է ինտեգրված արժութային շուկա, մենք պայմանավորվել ենք դեռևս մի քանի տարի առաջ՝ 2012 թվականի դեկտեմբերին Աշխաբադում անցկացված գագաթաժողովի ժամանակ: Տնտեսական օգուտն ակնհայտ է: Համաձայնագիրը վավերացնող երկրները կկարողանան միմյանց միջև ազգային արժույթով հաշվարկներ իրականացնել՝ առանց դոլարի և եվրոյի մասնակցության, գումար չեն կորցնի արժույթի վաճառքից և գնումից փոխարժեքի տարբերությունների վրա»,- ասել է Մեդվեդևը կառավարության նիստին, որտեղ նախատեսվում է քննարկել այդ փաստաթուղթը:

 

Նրա խոսքով՝ կհեշտացվի նաև արժութային շուկայում միջպետական հաշվարկների գործընթացը:
«Վավերացումը թույլ կտա երկրներին առավել համաձայնեցված արժութային քաղաքականություն վարել և կնպաստի տարածաշրջանում մակրոտնտեսական կայունությանը»,- հավելել է ՌԴ վարչապետը:

 

Նախատեսվում է, որ կառավարության կողմից փաստաթղթի հավանության արժանանալուց հետո այն կուղարկվի Պետդումա՝ վավերացման։