Մոսկվայում «օրենքով գող» են ձերբակալել

13:20 • 13.08.15

Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է «օրենքով գող», քրեական շրջանակներում հայտնի Սերգո Սամտրեդսկին, հայտնում է gazeta.ru-ն։

 

Ձերբակալությունը տեղի է ունեցել օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում։

 

Անձնական զննությամբ՝ բազմիցս դատված 31-ամյա Սերգոյի մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման նյութ, որը, ինչպես պարզվել է փորձաքննության ընթացքում, թմրանյութ է՝ 2 գրամ հերոին։

 

Հարուցվել է քրեական գործ։

 

Սերգո Սամտրեդսկին Տարիել Օնիանիի կլանի անդամ է, որը մրցակցում էր Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի կլանի հետ։