Մյանմայում ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 103 մարդ (լուսանկարներ)

10:23 • 13.08.15

Մյանմայում (Բիրմա) ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, տուժել է ավելի քան 1 մլն բնակիչ, հայտնում է Корреспондент-ը։

 

Երկրի կառավարությունը Չին նահանգը և 3 այլ շրջաններ հայտարարել է աղետի գոտիներ և միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել։

 

Ավելի քան 10 երկրներ արդեն աջակցել են, ներառյալ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն օգնության հիմնադրամներ են հիմնել։

От наводнений в Мьянме пострадали более миллиона человек, 103 погибли