Թուրքիայում հարձակումները ոստիկանների ուղղությամբ շարունակվում են

09:24 • 13.08.15

Թուրքական Մերսին նահանգում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է:

 

Միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշեր՝ տեղական ժամանակով 23:15-ին։

 

Ոստիկանները պատասխան կրակ են բացել, ենթադրվում է, որ կրակողը միայնակ չի գործել։

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, մեկ այլ նմանատիպ հարձակում է եղել նաև Դիյադին շրջանում:

 

Քուրդ զինյալներն այստեղ ժանդարմերիայի շենքի ուղղությամբ հրթիռներ են նետել: Տուժածներ չկան։