Դեռահասը փորձել է գողանալ Պոմպեյի ավերակներից մի կտոր՝ նոր սմարթֆոն գնելու համար
Նիդեռլանդներից մի դեռահաս փորձել է հին հռոմեական Պոմպեյ քաղաքի ավերակներից մի կտոր գողանալ, գրում է korrespondent.net-ը։
16-ամյա տղան գողությունն արել է Իտալիայում մոր հետ հանգստի ընթացքում: Դեռահասը փորձել է աննկատելիորեն թաքցնել կտորը պայուսակի մեջ, սակայն դա նկատել է ԱՄՆ-ից զբոսաշրջիկը, ով պատմել է տեղի ունեցածի մասին ոստիկաններին:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են դեռահասին անմիջապես զբոսաշրջային օբյեկտի տարածքում և նրան փոխանցել մորը:
Տղայի խոսքով՝ նա պատրաստվում էր ավերակների կտորը վաճառել eBay-ում և ստացված գումարով նոր սմարթֆոն ձեռք բերել:
Սակայն, ինչպես նշում է հռոմեական գտածո իրերի մասնագետ Քերոլ Էլենան, վաճառքից ստացված միջոցները դժվար թե բավարարեին նոր սարքի համար: Նիդեռլանդներում նոր սմարթֆոնի արժեքը սկսվում է 700 եվրոյից:
Մասնագետը նշել է, որ նա հնագույն իրը կարող էր վաճառել առավելագույնը 400 եվրոյով, սակայն պատմական տեսանկյունից այն անգին է։










