13-ամյա ամերիկուհին երգով դիմել է Թրամփին ու խնդրել դուրս գալ նախագահական մրցապայքարից (տեսանյութ)

14:10 • 13.08.15

ԱՄՆ-ի 13-ամյա բնակչուհի Մոլի Բերգմանը երգ է գրել ու կատարել, որը յուրահատուկ ուղերձ է Միացյալ Նահանգների նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփին:

 

Ինչպես նշում է Lenta-ն, դեռահասը երգի միջոցով կոչ է արել Հանրապետական կուսակցությունից հավանական թեկնածուին հրաժարվել նախագահի աթոռի համար մղվող պայքարից:

 

«Սիրելի՛ պարոն Թրամփ, վե՛րջ տվեք այդքան հիմար լինելուն: Գնալու ժամանակն է, մենք արդեն դիտեցինք Ձեր շոուն: Սկզբում շատ զվարճալի էր, բայց հիմա հեռանալու ժամանակն է»,-երգում է Բերգմանը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ գործարարը վերջերս խոստացել էր, որ հաղթելու դեպքում ինքը կլինի «Աստծո կողմից երբևէ ուղարկված լավագույն նախագահը»:

 

Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2016թ.: