Սամարայում մայթեզրի քարերն իրականում տապանաքարեր են եղել
Սամարայի բնակիչները քաղաքի կենտրոնում հայտնված նոր մայթեզրերի թվում քարեր են նկատել, որոնք տապանաքարեր են հիշեցնում: Ուշադիր քաղաքացիները դրանց վրա 19-րդ դարին թվագրվող գրություններ են նկատել, գրում է НТВ-ն։
Մասնագետներն արդեն ստուգումներ են սկսել: Փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն:
Ի դեպ, քաղաքում այդ նորությունը որևէ մեկին չի զարմացրել: Անցյալ տարի շատրվանների վերանորոգման ընթացքում դարձյալ տապանաքար էր հայտնաբերվել:
Քանի դեռ աշխատողներն Իվերի վանք են տեղափոխում այն, ինչ դեռ երեկ քաղաքի կենտրոնի ճանապարհներին էր, քույր Նիկադիման լվանում է քարերն ու միաժամանակ փորձում է հասկանալ, թե ինչ է գրված, և փորձում է խճանկարի նման հավաքել կտորները:
Սամարայի կենտրոնում ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո շինարարներն սկսել են փոխել մայթեզրի քարերը, սակայն գտել են հին քարեր՝ գրություններով:
Ընդհանուր առմամբ՝ տապանաքարերի 19 մնացորդներ են հայտնաբերվել: Ենթադրաբար՝ դրանք բոլորն էլ նախահեղափոխական ժամանակաշրջանին են պատկանում:










