Շվեդիայի դատախազությունը հանել է Ասանժին ներկայացված մեղադրանքների մի մասը

14:38 • 13.08.15

Հանվել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներկայացված 4 մեղադրանքներից երկուսը՝ ենթադրյալ հանցագործությունների վաղեմության ժամկետի ավարտի առնչությամբ: Այդ մասին հաղորդվում է Շվեդիայի դատախազության կայքում հրապարակված հաղորդագրությունում, գրում է gazeta.ru-ն։

 

«Ջուլիան Ասանժը խուսափել է դատից՝ ապաստան խնդրելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Քանի որ որոշ հանցագործությունների վաղեմության ժամկետն ավարտվել է, ես ստիպված եմ դադարեցնել այդ հանցագործությունների հետաքննությունը: Ցավով հայտնում եմ, որ այդ գործերի հետաքննություն չի անցկացվի, քանի որ մենք հնարավորություն չենք ունեցել հարցաքննել կասկածյալին»,- նշել է դատախազ Մարիաննա Նյուն հաղորդագրությունում:

 

Այնուամենայնիվ, մինչև 2020 թվականն Ասանժը կասկածվելու է մի կետով, որը վերաբերում է բռնաբարությանը։