Սիրիական ընդդիմության ուժերը խոշոր գրոհ են սկսել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ

16:10 • 13.08.15

Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումները խոշոր գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանում: ՍԱԲ-ն օգտագործում է ականանետներ և զրահապատ տեխնիկա։

 

Արկերի ընկնելու վայրերում երևում են ծխի ամպեր: Ընդդիմությունը մտադիր է ազատել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող մի քանի գյուղ: Նրանց են միանում մարտիկների լրացուցիչ ջոկատներ, տանկեր և այլ զրահատեխնիկա:

 

Հաղորդվում է, որ ՍԱԲ-ին հաջողվել է պատանդ վերցնել ԻՊ-ի մի քանի անդամների։

 

Թուրքիայի զինված ուժերն իրենց կողմից չեն միջամտում մարտերին: Սակայն թուրքական գլխավոր շտաբը հրահանգել է ուժեղացնել սահմանամերձ գոտու հսկողությունը: Սահման են բերվել նաև թուրքական բանակի լրացուցիչ զրահապատ տանկային ստորաբաժանումներ։