Ֆիդել Կաստրոն իր ծննդյան օրը հանդիպել է Բոլիվիայի և Վենեսուելայի նախագահների հետ
Իր 89-րդ տարեդարձի օրը Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն հանդիպել է Լատինական Ամերիկայում Կուբայի ամենամտերիմ դաշնակիցների՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ, գրում է Газета-ն։
Հայտնի է, որ Կաստրոն լատինամերիկյան առաջնորդների հետ հանդիպել է միկրոավտոբուսում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Կուբա կատարելիք այցից մեկ օր առաջ։
Քաղաքական գործիչների այցի հիմնական նպատակը հայտնի չէ։
Լուսանկարները՝ yahoo.com-ի














