Եգիպտոսում բոլոր տեսակի ցույցերն արգելող ֆաթվա է արձակվել
Եգիպտոսի բարձրաստիճան հոգևորականները նոր ֆաթվա են արձակել, որն արգելում է բոլոր տեսակի ցույցերը, որոնք կարող են հանգեցնել անկարգությունների, ապստամբության ու իշխանափոխության:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, հոգևորականները կոչ են արել բոլոր քաղաքացիներին երկրում կայունությունն ապահովելու նպատակով անտեսել հակաիշխանական ցույցեր կազմակերպելու ու դրանց մասնակցելու բոլոր առաջարկները:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ ֆաթվան արձակվել է տխրահռչակ Ռաբաա ալ -Ադավիյա մզկիթի մոտ բախումների 2-րդ տարելիցի նախօրեին: Նշվում է, որ այդ բախումներին զոհ է գնացել 817 մարդ, ովքեր «Մուսուլման եղբայրներ» շարժման աջակիցներ էին։










