ԻՊ-ը հրապարակել է ԱՄՆ զինծառայողների 1.400 կոնտակտ
Անհայտ անձինք, ովքեր իրենց համարում են «Իսլամական պետություն» խմբավորման հաքերային ստորաբաժանումը, հրապարակել են ամերիկացի զինծառայողների կոնտակտները՝ նրանց հայտարարելով «պոտենցիալ թիրախներ», գրում է interfax.ru-ն:
Խոսքը 1400 մարդու հասցեների, հեռախոսների և վարկային քարտերի համարների մասին է: Փորձագետներն արդեն հայտարարել են, որ ցանկը հնացած է՝ չնայած ցանկում նշված անձինք իսկապես ծառայություն են անցել ԱՄՆ բանակում:
Պենտագոնի մամուլի քարտուղար փոխգնդապետ Ջեֆրի Պուլը հայտարարել է, որ նշված տեղեկատվության մեծ մասն արդեն արդիական չէ, սակայն հավելել է, որ նման արտահոսքերը ստիպում են վերանայել զինծառայողների մասին տվյալների գաղտնիության քաղաքականությունը։










