Լուկաշենկոն Բելառուսի քաղաքացիների կենսաթոշակները բարձրացրել է մոտ 5%-ով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային կենսաթոշակները միջինը 5%-ով բարձրացնելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Բելառուսի նախագահն օգոստոսի 13-ին կենսաթոշակների բարձրացման մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը նախատեսում է 2015թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքային թոշակների վերահաշվարկ»,- ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունում նշել են, որ սեպտեմբերի 1-ից քաղաքացիների աշխատանքային կենսաթոշակները կավելանան միջինը 5%-ով։
Ըստ վերջին տվյալների՝ Բելառուսում կա ավելի քան 2.5 մլն թոշակառու, նրանցից 646-ը՝ աշխատող։ Կանայք իրավունք ունեն թոշակի անցնել 55 տարեկանից, տղամարդիկ՝ 60 տարեկանից, փոխանցում է РИА Новости-ն։










