Թուրքական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ ռումբի մասին ահազանգից հետո
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության Օսլո-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում՝ ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ռումբի առկայության մասին ահազանգը հաղորդվել է հեռախոսով, երբ ինքնաթիռը թռել է Նորվեգիայի մայրաքաղաքից:
Օդանավակայանում ինքնաթիռը հատուկ ապահով վայր է տեղափոխվել, և մասնագետները պայթուցիկ սարք են որոնել: Ուղևորները տեղափոխվել են տերմինալ, որտեղ թե՛ նրանք, թե՛ անձնակազմի անդամները ստուգվել են: Ռումբ է որոնվել նաև բոլոր ճամպրուկներում:
Որոնումների արդյունքում, սակայն, որևէ կասկածելի սարք չի հայտնաբերվել:










