Հայտնի են «Տանկային բիաթլոնի» եզրափակիչ անցած երկրները

11:20 • 14.08.15

Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» եզրափակիչ փուլ են անցել Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը և Սերբիան, հայտնել է մրցավար գեներալ-մայոր Եվգենի Պոպլավսկին։

 

«Ռուսական անձնակազմերն անցել են ճանապարհը 73 րոպե 30 վայրկյանում և զբաղեցրել 1-ին տեղը, երկրորդ արդյունքը ներկայացրել են չինացի տանկիստները՝ անցնելով 77 րոպե 32 վայրկյանում, երրորդում է Ղազախստանի անձնակազմը՝ 78 րոպե 18 վայրկյան արդյունքով, և չորրորդն են սերբ տանկիստները, ովքեր մայրուղին հաղթահարել են 83 րոպե 23 վայրկյանում»,- նշել է Պոպլավսկին։

 

«Տանկային բիաթլոնի» եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 15-ին՝ Բանակային միջազգային խաղերի փակման օրը, հայտնում է РИА Новости-ն։

 

Նշենք, որ «Տանկային բիաթլոնին» մասնակցում էր նաև մեր երկիրը։