Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

08:50 • 14.08.15

Լուսանկարը՝ mediaequalizer.com-ի


ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Газета-ն։

 

«Ես կհանդիպեի նրա հետ»,- ասել է Թրամփը, երբ լրագրողը հիշեցրել է, որ Պուտինին մի քանի շաբաթից սպասում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստին։

 

Ավելի վաղ ռուս առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի հնարավոր այցը Նյու Յորք դեռևս մշակվում է։