Բան Կի Մունը խաղաղապահների հանցագործությունները ՄԱԿ-ի «քաղցկեղ» է անվանել

10:21 • 14.08.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտադիր է պատասխանատվության ենթարկել սեռական հանցագործությունների մեջ ներգրավված խաղաղապահներին, ինչպես նաև նրանց հրամանատարներին: Նա նման հայտարարություն է արել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում աղջկա բռնաբարության մեղադրանքների ֆոնին, գրում է lenta.ru-ն:

 

Բան Կի Մունը խաղաղապահների հակաիրավական գործողությունները «ՄԱԿ-ի քաղցկեղ» է անվանել:

 

«Սեռական հանցագործությունների մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անկարողությունը հավասարազոր է անպատժելիության»,- նշել է գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ խաղաղապահները հակաիրավական գործողություններ են իրականացրել ոչ միայն Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում:

 

Բան Գի Մունը տեսակոնֆերանս է անցկացրել 16 առաքելությունների ղեկավարների հետ, որոնց քանակը գերազանցում է 100 հազարը: Նա ղեկավարներին ասել է, որ նրանք անմիջականորեն պատասխանատու են առաքելության ներսում կարգապահությունն ապահովելու համար։

 

Օգոստոսի 11-ին իրավապաշտպան կազմակերպությունը տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց խաղաղապահներից մեկն օգոստոսի 2-ին Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում բռնաբարել է 12-ամյա աղջնակի։