Բրիտանացիների 1/3-րդն իր աշխատանքն անիմաստ է համարում. սոցհարցում
Աշխատող բրիտանացիների 37տոկոսը վստահ է, որ իր աշխատանքը որևէ օգուտ չի բերում շրջապատին։
Ինչպես նշում է interfax.ru-ն՝ Yougove պորտալին հղումով, մինչդեռ աշխատող բրիտանացիների 50 տոկոսը վստահ է դրանում, իսկ մնացած 13 տոկոսը կասկածներ ունի տվյալ հարցի շուրջ:
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը պատասխանել է, որ թեկուզ իր աշխատանքը որևէ օգուտ չի բերում շրջապատին, այնուհանդերձ՝ այն ընտանիքը պահելու ու փող վաստակելու միակ միջոցն է։
Միևնույն ժամանակ, հարցվածների 53 տոկոսն ասել է, որ առաջիկայում չի պատրաստվում փոխել աշխատանքը:










