Մոսկվայի բնակչուհին պատրաստ չէ հրաժարվել իր 20 կատուներից՝ հանուն երեխաների վերադարձի
Մոսկվայի բնակչուհին, որի տան հակասանիտարական վիճակի պատճառով նրա երկու երեխաներին հեռացրել են տնից, մտադիր չէ հրաժարվել իր 20 կատուներից՝ հանուն որդիների վերադարձի։
Այդ մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ երեխաների հարցերով ՌԴ նախագահի օգնականի ներկայացուցչին հղումով։
«Նա ասում է՝ կատուներին չեմ հանձնի։ Նրանք ինձ համար երեխաների պես են»,- պատմել է պաշտոնյան։
Ի դեպ, Instagram-ում արդեն հրապարակվել է լուսանկար, որում երևում է, որ բնակարանում վիճակը բարելավվում է։
«Բնակարանում փոփոխությունները զգալի են։ Մենք հետագայում էլ ենք աջակցելու մորը՝ իրավիճակը փոխելու, կյանքում փոփոխություններ անելու և երեխաներին վերադարձնելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում սոցաշխատողները երկու երեխաների հեռացրել են իրենց տնից, որտեղ սանհանգույցն ու բաղնիքը չեն աշխատել, տանը եղել է 20 կատու և բազմաթիվ միջատներ։










