Չինացի գեներալները նիհարում են՝ Հաղթանակի շքերթի փորձերի պատճառով

16:26 • 24.08.15

Չինական բանակի գեներալները նիհարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ տարեդարձին նվիրված շքերթի փորձերի պատճառով, որը կանցկացվի Պեկինում սեպտեմբերի սկզբին, գրում է Лента-ն:

 

«Ի տարբերություն զինվորների, որոնք 18-19 տարեկան են, գեներալներին պակասում է արձագանքելու արագությունը, ճարպկությունը և ֆիզիկական ուժը: Սակայն նրանք ներողամտություն չեն հայցում, ընդհակառակը՝ ցանկանում են ներկայանալ իրենց լավագույն տեսքով, այդ պատճառով էլ լրացուցիչ են մարզվում»,- պատմել է կապիտան Ֆեն Կայչունը:

 

Շատ գեներալներ նիհարել են միջինը 5 կգ-ով: Նրանք շարքային զինծառայողներին հավասար մասնակցում են բոլոր փորձերին, ներառյալ՝ նրանց, որոնք անցկացվում են արևի տակ։ Հրամանատարների միջին տարիքը 55-ն է։