Հս. Կորեան և Հվ. Կորեան համաձայնության են եկել
Չինական Xinhua News լրատվականը ազդարարել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեայի ղեկավարությունները կարողացել են համաձայնության գալ ռազմական դիմակայության մակարդակի նվազեցման շուրջ` անխուսափելի թվացող պատերազմական զարգացումների ֆոնին:
Reuters-ը նույնի առիթով ասում է, որ Հարավային Կորեան Կիմ Չեն Ընի ռեժիմի հետ իր համաձայնության մասին կհայտարարի առաջիկա ժամերին: France-Presse-ի փոխանցմամբ՝ առայժմ Սեուլը հայտարարել է, որ «Հյուսիսային Կորեայի հետ ճգնաժամի շուրջ բանակցությունները ավարտվել են»:
Անցած շաբաթվա ընթացքում Սեուլի և Փհենյանի հարաբերությունների լարվածությունը հասել էր բարձրակետին` «պատերազմի վտանգ» առաջացնելով Կորեական թերակղզում: Այս ֆոնին երկու երկրների ղեկավարությունները արտակարգ հանդիպում էին նախաձեռնել կողմերի միջև:










