Պուտինն աշխարհի ամենահայտնի առաջնորդն է. Լավրով

16:49 • 24.08.15

Ռուսաստանի նախագահի համաշխարհային ճանաչումը կապ ունի Ռուսաստանի անկախ քաղաքականության հետ, որն իր խոսքի տերն է. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նման հայտարարություն է այսօր արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Աշխարհի ամենահայտնի առաջնորդը Վլադիմիր Պուտինն է։ Սա ոչ թե ինչ-որ եզրակացություն է, այլ այդ մասին վկայում են տարիներ շարունակ անցկացված հասարակական հարցումները։ Դա հասկանում ես, երբ շփվում ես արտասահմանյան լսարանի հետ։ Դա բացատրվում է անկախ քաղաքականությամբ»,-ասել է Լավրովը։

 

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, սակայն իր շահերից և ինքնությունից չի հրաժարվի։

 

«Մենք պատրաստ ենք կառուցողական, ամբողջական երկխոսության ԱՄՆ-ից ու ԵՄ-ից մեր գործընկերների հետ, սակայն ինքնուրույն ներքին ու արտաքին քաղաքականությունից չենք հրաժարվի»,-ասել է նա։

 

Նախարարը հիշեցրել է Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն իր ինքնիշխանությամբ առևտուր չի անում։

 

Լավրովն ասել է, որ ժամանակակից աշխարհում հարաբերությունները պետք է կառուցվեն երկխոսության հիմքով՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։

 

«Մտածում եմ, որ եթե նույն սկզբունքներն ընդունվեին մեր արևմտյան գործընկերների կողմից, ապա առճակատում չէր լինի ոչ ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու հարցում, ոչ էլ կլիներ Ուկրաինայի ճգնաժամը»,-հավելել է նա։