Լիտվան վերադարձել է զորակոչով զինծառայության պրակտիկային

16:58 • 24.08.15

Լիտվայի բանակում կրկին զորակոչիկներ են հայտնվել: Երկուշաբթի օրն առաջին 495 զորակոչիկները կանցնեն ծառայության, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

 

Ծառայության կանցնի 476 տղա և 19 աղջիկ: Ինչպես նշել են գերատեսչությունում, 20-30 տարեկան երիտասարդները կամավոր դիմումներ են ներկայացրել: Ծառայությունը կտևի 9 ամիս։

 

Ընդհանուր առմամբ՝ այս տարի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվի 3 հազար երիտասարդ: Նրանց մեծ մասը ծառայության կանցնի կամավոր կերպով։

 

Ավելի վաղ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել էր, որ այդ որոշման պատճառ են դարձել աշխարհաքաղաքական իրավիճակում տեղի ունեցած փոփոխությունները։